38 հակափաստ «Փաշինյանի Հայաստանի» մասին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

18/05/2020 14:29

38 հակափաստ «Փաշինյանի Հայաստանի» մասին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


Վարչապետի կողմից համառ հաստատակամությամբ հրապարակվող 100 «դրական» փաստերի ցուցակը ստիպում է հրապարակել ցուցակն այն իրադարձությունների և իրողությունների, որոնք Հայաստանի կյանքում արձանագրվեցին վերջին եռամսյակում։ Դրանք իրական Հայաստանի փաստերն են։ Ցուցակը չենք մանրացնում և ներառում ենք միայն առավել խոշոր կետերը, քանի որ գնահատում ենք բոլորիս ժամանակը։ 

Համաճարակ

1. Իշխանությունները տապալեցին համավարակի դեմ պայքարը, և այսօր Հայաստանը հակառեկորդներ է գրանցում վարակի տարածման հարցում. օրվա կտրվածքով նոր հիվանդների թիվն անցնում է 300-ը, իսկ ընդհանուր հիվանդների թվով 3 մլն. բնակչությամբ Հայաստանը առաջ է մոտ 14 մլն. բնակչություն ունեցող Ադրբեջանից ու Վրաստանից՝ միասին վերցրած։

2. Ծավալներով ու բնակչությամբ փոքր Հայաստանը ուներ բոլոր հնարավորությունները համավարակի տարածումը մեր երկրում արագ լոկալիզացնելու և հետագա զարգացում թույլ չտալու համար։ Դրա համար անհրաժեշտ էին հետևյալ միջոցառումները՝ վայրկյան առաջ դադարեցնել հանրաքվեի քարոզարշավը (չի արվել), վայրկյան առաջ փակել իտալական ավիաթռիչքները (չի արվել), պարտադիր մեկուսացման տանել Իտալիայից և մի շարք երկրներից Հայաստան եկածներին (չի արվել). հնարավոր կլիներ խուսափել էջմիածնի և կարի ֆաբրիկայի օջախներից։

3. Կարանտինային սահմանափակումները մեծ մասամբ կրեցին ձևական բնույթ, առաջին մի քանի օրերից հետո սահմանափակումների խախտումների կրեցին զանգվածային բնույթ և չտվեցին անհրաժեշտ արդյունքը։

4. Ի սկզբանե իրականացվեցին սահմանափակ թվով թեստեր, ինչն էապես նվազեցրեց համավարակի ծավալների զսպման արդյունավետությունը՝ մյուս ջանքերը դարձնելով անօգուտ։ Ապրիլի 6-ին վարչապետը հայտարարեց, որ խնդիր են դրել՝ վաղվանից կամ մյուս օրվանից, բայց վստահաբար՝ ուրբաթ օրվանից օրը 1000 թեստ անել։ Մայիսի 9-ին մոտեցումը փոխվեց. որոշվեց, որ այդ թեստերի թիվը 1000-ի չի հասնի, դա կլինի ժամանակի ու ռեսուրսի կորուստ, և պարտադիր կերպով կթեստավորվեն բուժաշխատողները, թոքաբորբով բոլոր հիվանդները, վիրուսային հիվանդություններ ունեցողները և բժիշկների կողմից ցուցում ունեցողները: Այնուամենայնիվ, բուժաշխատողների համատարած թեստավորում մինչ այժմ չի իրականացվել։ Համաճարակի տարածման պատճառներից մեկն էլ թեստավորման համակարգի տապալումն էր։

5. Մայիսի 4-ից սահմանափակումների պաշտոնական թուլացումը չուղեկցվեց անհրաժեշտ նախապատրաստական քայլերով, այն է՝ թեստավորումների էական աճ, հիվանդանոցային հնարավորությունների էական աճ, մեկուսացման հնարավորությունների էական աճ, սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում, հանրային իրազեկման լայնածավալ արշավ։ Սրա արդյունքում ունեցանք հիվանդության տարածման անկառավարելի տարածում, մահացության աճ։

6. Իշխանությունը կայացրեց քաղաքական որոշում՝ ցուցադրաբար անտեսել, արհամարհել տարբեր մասնագետների, հանրային գործիչների, աշխատանքի և կառավարման մեծ փորձ ունեցող անձանց առաջարկները և խորհուրդները։ Սա թույլ է տալիս արձանագրել, որ իշխանությունը միանձնյա ստանձնում է պատասխանատվություն այն սուր վիճակի համար, հումանիտար աղետի, որը Հայաստանում, ցավոք, ամենայն հավանականությամբ սկսվելու է։

Ներքին կյանք

7. Մինչ ամբողջ աշխարհը նոր բռնկվող կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մեխանիզմներ և միջոցներ էր ձեռնարկում, Հայաստանի իշխանությունները Սահմանադրության կոպիտ խախտումով նշանակեցին Սահմադրության փոփոխությունների հանրաքվե՝ իշխանության «սրտի դատավորներից» կազմավորված ՍԴ ունենալու համար։ Վարակի ռիսկի պայմաններում իշխանությունները հանրահավաքներ կազմակերպեցին՝ վտանգելով հանրության առողջությունը։

8. Գեղարքունիքում տեղի ունեցավ Իսլամական պետության բարքերին բնորոշ միջադեպ՝ միջհամայնքային զինված բախում, վիրավորների սամասուդ՝ ոստիկանության ուժերի կողմից հսկվող հիվանդանոցում։ Երկու տարի վարչապետի կողմից քարոզվող ագրեսիայի և ատելության հետևանքները սկսեցին ի հայտ գալ հանրային կյանքի ամենատարբեր մակարդակներում։

9. ԱԺ պատգամավորը նախ ԱԺ ամբիոնն օգտագործեց ընդդիմադիր խմբակցության հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար, իսկ ավելի ուշ՝ հանրային վայրում ֆիզիկական բռնություն գործադրեց իրեն վիրավորողի հանդեպ։

10. Ազգային Ժողովում իշխող խմբակցությունը գնաց ակնհայտ պլանավորված սադրանքի և հարձակում իրականացրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա։

11. Երկրի վարչապետը ժամեր անց, իր թիմակիցների արարքը խստորեն դատապարտելու փոխարեն, մեղադրեց ընդդիմությանը։

12. Համավարակի պատճառներով առաջացած տնտեսական սոցիալական խնդիրների մեղմելու նպատակով կառավարությունը սկսեց հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը, որոնք հանրության շրջանում խոր դժգություն, իսկ տնտեսագիտական շրջանակներում սուր քննադատությունների առիթ դարձան։

13. Վարչապետը պաշտոնապես հայտարեց, որ արտակարգ դրության պայմաններում կոմունալ վճարումները չկատարած քաղաքացիների մոտ անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր հետո ազդարարեց, որ սկսվելու են անջատումները։

14. Վարչապետը հայտարարեց, որ չվճարումների պատճառով անջատվել է ընդամենը 736 բաժանորդի գազամատակարարում, Գազպրոմ Արմենիան անմիջապես հերքեց վարչապետին՝ ներկայացնելով 2304 թիվը։

15. «Իմ քայլը» խմբացության բազմաթիվ գրագետ և ինքնուրույն մտածող մարդկանցից վարչապետ Փաշինյանին հաջողվեց ստանալ ամորֆ զանգված, որը միայն քվեարկում է ու ծափահարում առաջնորդին։

16. ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ նախարարներն ու պատգամավորները նվիրյալներ չեն, որպեսզի առանց հավելավճարների, ընդամենը 500 000 դրամ աշխատավարձով աշխատեն։

17. Վարչապետն արձանագրեց, որ հասարակության 2/3-ը հիասթափվել է իշխանությունից։

18. Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքական բլոկը դարձավ մեկ հոգու սպասարկող համակարգ և շարունակում է նախորդ երկար տարիների մերժելի ձեռագիրը։

19. Վարչապետ Փաշինյանը մեղադրեց լրատվամիջոցներին՝ նախկինում իշխանություններից ֆինանսավորվելու մեջ։ Ըստ Փաշինյանի՝ լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Հիմա չեն ստանում այդ փողը, այդ պատճառով «կատաղած են»։

20. Արտակարգ դրության պայմաններում իշխանությունների կողմից ընդունվեցին մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին սպառնացող որոշումներ՝ մամուլի գործունեության սահմանափակումներ, քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահամանափակում։ Այս խնդիրներին անդրադարձան ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այլոք։ Հայաստանը ներառվեց կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում:

21. «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից հայտ ներկայացվեց գազի գործող սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

22. Լարվածություն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ։ ЕASA-ն հայտարարեց Հայաստանի քաղավիացիայի և առանձին ավիաընկերությունների հանդեպ սանկցիաներ և արգելքներ կիրառելու մասին։ Թե ինչ իրական հետևանքներ է այն ունենալու Հայաստանի համար, պաշտոնական սպառիչ պատասխաններ չեն տրվել։

23. Իշխանության տարբեր օղակներից հրաժարականի դիմումներ են ներկայացնում Փաշինյանի համախոհները, ամենայն հավանականությամբ՝ չընդունելով պարտադրվող խաղի կանոնները, և չցանկանալով առաջիկայում կիսել նրա հետ պատասխանատվությունը։

24. Վատիկանի Մայր Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկսեց իր հեռուստաուղերձների շարքը, որը երկրի հանրային կյանքում ստեղծում է նոր և սուր տեղեկատվական առիթներ։ Նախկին դեսպանին մի շարք պատճառներով հաջողվում է ապահովել հսկայական լսարան և դառնալ ներքաղաքական զարգացումներում պոտենցիալ գործոն։

25. Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել Ucom-ի սեփականատերերի առջև՝ օտարել ընկերությունը։ Սկսվել է ունեզրկման գործընթաց, որի ապահովման համար գործի է դրվում քրեական գործ հարուցելու միջոցով պատժելու մեխանիզմը։ Վտանգի տակ է դրվել 3000 աշխատակցի զբաղվածությունը։

26. Արտակարգ դրության պայմաններում ընդունվել են մի շարք վիճահարույց օրենքներ։ Այդ օրենքների շարքում առանձնանում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որի վտանգները իշխանությունների կողմից ամբողջությամբ չեն գնահատվել։ Օրենքի կիրառումը կարող է բերել բիզնես ակտիվության կտրուկ անկման, կապիտալի արտահոսքի, բացասական ազդեցություն ունենալ երկրի ներդրումային միջավայրի վրա, հասարակության մեջ չհիմնավորված սպասումների ձևավորման, ընտրովի արդարադատության իրականացման։

27. Վարչապետի հովանավորչությամբ ընտրողների 80 տոկոս ձայն ստացած Երևանի քաղաքապետը արտակարգ դրության ժամանակ իրեն դսևորեց դասալիքի պես, գործնականում գրեթե չի երևում քաղաքացիների աչքին՝ այն պարագայում, երբ աշխարհի մեծ քաղաքների ղեկավարները վարակի դեմ պայքարում իրենց դրսևորում են իսկական հրամանատարների պես։

28. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Փաշինյանին բացեիբաց մեղադրեց ստախոսության մեջ և սկսեց հրապարակայնորեն հանդես գալ անվտանգության և երկրի առաջընթացի իր տեսլականներով, ինչը շատերի գնահատմամբ առաջիկա զարգացումերում քաղաքական գործունեության հայտ է։

29. Վարչապետի կողմից Հանրային Խորհրդի նախագահ նշանակվեց նախկին իշխանություններին իր ծառայություններն անտրտունջ մատուցած անձը, որն այժմ նույնպիսի նվիրումով ծառայություններ է մատուցում օրվա իշխանություններին՝ կատարելով ամենացածր պատվերները, ձգտելով արժանանալ իշխանության հավանությանը։

Արտաքին հարաբերություններ

30. Ստացանք ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Սա շոկային էր հանրության համար։ Հայաստանը և մյուս համանախագահ երկրները հայտարարությունն առ այսօր չեն հերքել, ինչը նշանակում է, որ Լավրովի հրապարակած մոտեցումները վերջին 1-2 տարվա բանակցությունների արդյունքն են։

31. ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիի կողմից ցեղասպանության փոխարեն կիրառվեց «մեծ եղեռն» տերմինը՝ ի տարբերություն ԵՄ պաշտոնական տեսակետի։

32. Մայիսյան հաղթանակների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռախոսազրույցներ է ունեցել եվրասիական և ԱՊՀ գործընկերների հետ՝ բացառությամբ Հայաստանի։

Դատաիրավական համակարգ

33. Քաղաքական իշխանությունների պարտադրանքով դատավոր Աննա Դանիբեկյանը երկարատև ընդմիջումից հետո դատական նիստը ցուցադրաբար նշանակեց Շուշիի ազատագրման օրը։ Դանիբեկյանը մերժեց ոչ միայն 4 նախկին վարչապետերի միջնորդությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը, այլև՝ համավարակի պայմաններում միջազգային ընդունված չափանիշները և մարդասիրական նորմը՝ ռիսկի խմբում գտնվող անձանց խափանման միջոցի փոփոխությունը։ Ի դեպ. երկրորդ նախագահը դատարանի որոշման պահին գտնվում էր հիվանդանոցում և ենթարկվել էր վիրահատման։

34. Մամուլով շրջանառվում է վարկած, որ երկրի քաղաքական իշխանությունը դատավորներին հրահանգներ է տալիս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչանի միջոցով։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով և նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, և նա մահացավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի Նոր Հայաստանում նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

35. Ձևավորվել է դատավորների ցանկ, որոնք հլու-հնազանդ կատարում են քաղաքական իշխանության պատվերները՝ խափանման միջոցը կալանք, գույքի կալանք և այլն։ Այդ դատավորների թվում են Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, Մնացական Մարտիրոսյանը, Արտյուշա Գաբրիելյանը, Վահե Միսակյան։ Սրան զուգահեռ՝ մեծ թափով շարունակվում են Փաշինյանի հրահանգները չկատարող դատավորների նկատմամբ քրեական և այլ հետապնդումները՝ Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան։ Վարչապետ Փաշինյանը կրկին անգամ դատավորներին կոչում է «վնգստացողներ» և կրկին անգամ դատական համակարգից չի ստանում արձագանք։

36. ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մտնում է համաշխարհային պառլամենտարիզմի և վեհանձն պահվածքի հանրագիտարան՝ հայտարարելով, որ իրեն հեծանվով վրաերթի են ենթարկել․ հարուցվում է քրեական գործ, կայացվում է կալանքի որոշում։

37. Միքայել Մինասյանը ծանր մեղադրանքներ ներկայացրեց վարչապետ Փաշինյանին.

ա/ իրեն առաջարկված գործարք՝ փող և լռություն քրեական գործ չհարուցելու դիմաց, բ/ ծխախոտի խոշոր խմբաքանակի մաքսանենգություն, գ/ մաֆիոզ կապեր՝ ադամանդների խոշոր անօրինական գործարքներ։ Իշխանությունները մինչ այժմ չեն հերքել նրա կողմից ներկայացված՝ ծանր մեղադրանքները։

38. ՀՔԾ–ն գործարքի փաստի առիթով հարուցել է քրեական գործ, հարցաքննության է հրավիրվել ԱԱԾ նախկին պետ՝ Ա. Վանեցյանը։

Փաստ-հետգրություն. հասարակության մեջ ավելացել է անորոշության, տագնապի, ճնշվածության զգացողությունը, որի հենքը տնտեսական, սոցիալական և առողջապահական է։ Իսկ լուծումը սովորաբար լինում է քաղաքական։

Հեղինակ՝ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն