18/05/2020 18:15
Բելառուսում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը
Բելառուսում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 922 նոր դեպք: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ հանրապետությունում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 30 572-ի:
Համաճարակի սկսվելուց ի վեր երկրում 171 մարդ է մահացել դրական կորոնավիրուսային թեստով:
Բելառուսում ապաքինված մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 10 130:
Ընդհանուր առմամբ, երկրում վարակի հայտնաբերման համար կատարվել է 364 319 թեստ: