18/05/2020 12:21
Մեքսիկայում COVID-19-ի դեպքերի թիվը հասնում է 50 հազարի
Նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը Մեքսիկայում հասել է 49219-ի, հաստատված ախտորոշմամբ 5 հազար 177 մարդ մահացել է: Այս մասին հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գատելը:
«Փետրվար 28-ից Մեքսիկայում լաբորատոր հետազոտությունների միջոցով հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 49219-ի, վերջին 14 օրվա ընթացքում 11105 մարդու մոտ նկատվել են ախտանշաններ», - ասել է նա:
Առողջապահության նախարարության տվյալով, անցած օրվա ընթացքում SARS-CoV-2 վիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը 2075-ով ավելացել է, վերջին 14 օրվա ընթացքում դրսևորված ախտանիշներով ակտիվ դեպքերի թիվը ավելացել է 424-ով: