18/05/2020 15:40
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին
ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հանրության կներկայացնի աշխատանքների արդյունքներրը:
«Սեպտմեբերին պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որոնք հուզում են բոլորին», - լրագրողներին ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նկատելով, որ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում բավականին տեղեկատվություն է ստացել, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն։
Քոչարյանն ընդգծեց, որ կհրապարակվեն թույլատրելի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գաղտնիություն պարունակող հարցերը՝ պետական գաղտնիքի մասին օրենքի բավարարումով։
Հիշեցնենք, որ հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։