18/05/2020 15:26
Տասն անգամ պետք լինի, տասն անգամ պիտի գամ․ Արշակ Կարապետյանը՝ ապրիլյան քննիչ հանձնաժողով երկրորդ անգամ գալու մասին
Ճշտելու հարցեր ունեին, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց վարչապետի խորհրդական, ԶՈՒ ԳՇ հետախուզության բարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը։
«Հարցեր տվեցին, նորից պատասխանեցի», - ասաց Կարապետյանը։
Դիտարկմանն՝ արդյոք առաջին անգամ նրա տված պատասխանները սպառիչ չէին, դրա համար էլ երկրորդ անգամ է հրավիրվել, Կարապետյանն արձագանքեց.
«Եկեք բացասական գնահատական չտանք, որովհետև մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել»։
Նա նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները տվել է․ «Տասն անգամ պետք լինի, տասն անգամ պիտի գամ»։
Հարցին՝ իր երկրոդ հարցաքննությունը կապո՞ւմ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալու հետ, Կարապետյանը պատասխանեց․
«Չեմ կարա ես տենց բան ասեմ»: