18/05/2020 16:17
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7000-ը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 122 հազարը, որից ավելի քան 7000-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2294 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 122 492 մարդ, ապաքինվել՝ 95 661-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Անցած օրվա ընթացքում 69 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 7057 մարդ: