18/05/2020 18:00
Կորոնավիրուսով վարակված Դմիտրի Պեսկովը խոսել է իր առողջական վիճակի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժումը կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին նա հայտնել է ТАСС-ին:
«Դեռ բուժվում եմ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրեն զգում և արդյոք պլանավորում է դուրս գրվել հիվանդանոցից:
Կրեմլի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին անհանգստանալու համար:
Ռուսաստանում պանդեմիայի տարածումից ի վեր, Պեսկովից բացի, կորոնավիրուսով վարակվել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: