18/05/2020 09:52
Մուտքը միայն դիմակով ու ձեռնոցով․ Երևանի կենդանաբանական այգին վերսկսում է աշխատանքը
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը:
«Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։
Կենդանաբանական այգում, մասնավորապես, կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։ Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։ Երևանի կենդանաբանական այգուց հորդորում են նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով։ Այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-19։00-ը։ Ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։
Մասնավորապես՝
Արգելվում է կերակրել կենդանիներին:
Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։
Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը» , - տեղեկացնում են այգու աշխատակազմից։