18/05/2020 11:53
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 315 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 4 716 513 դեպք, զոհերի թիվը հասել է 315 225-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է ավելի քան 1.7 միլիոն մարդ:
Միևնույն ժամանակ «Worldometer» ռեսուրսը հայտնում է 4 805 151 վարակվածի և 316 719 մահացածի մասին: Ապաքինվել է ավելի քան 1.86 միլիոն մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 89 562 մարդ, հայտնաբերվել է 1 486 657 վարակի դեպք, Իսպանիայում՝ 230 698 (մահացել է՝ 27 563-ը), Իտալիայում՝ 225 435 (31 908), Մեծ Բրիտանիայում` 244 995 (34 716), Ֆրանսիայում` 179 693 (28 111), Գերմանիայում՝ 176 369 (7 962), Թուրքիայում`149 435 (4 140), Բրազիլիայում՝ 241 380 (16 122), Իրանում 120198 (6 988), Ռուսաստանում՝ 262 843 (2 418):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում կան վարակվածության դեպքեր: