18/05/2020 17:21
Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը բացվել է հավատացյալների համար
Կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բացվել է հավատացյալների և ուխտավորների համար, հայտնում է ANSA-ն:
Մարտի 10-ից այն այցելությունների համար փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, նշում է գործակալությունը:
Կարանտինի շրջանում այնտեղ անցկացվել են միայն մի քանի զատկի պատարագներ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ և մի քանի մարդու մասնակցությամբ: Այնտեղ ամեն օր աղոթել է Վատիկանից միանձնուհիների ոչ մեծ խումբ:
Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոսն աղոթել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի գերեզմանի մոտ, որը սրբադասվել էր 2014 թվականին՝ 100-ամյա տարեդարձի առիթով:
Տաճար մուտքը կարգավորվելու է վատիկանյան ժանդարմերիայի աշխատակիցների և Մալթայի օրդենի կամավորների կողմից: Բոլոր այցելուներին հանձնարարվել է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ: