18/05/2020 18:51
Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել
Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել վեցյակ՝ 5 աղջիկ և 1 տղա: Երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցներից մեկում:
Նրանք կշռում են 630-730 գրամի սահմաններում է: Երեխաները ծնվել են կեսարյան հատումով՝ 25 շաբաթական:
Կինն արդեն ուներ երկու երեխա:
Երեխաների անվտանգ լույս աշխարհ գալու գործընթացն ապահովելու համար աշխատում էր 30 մասնագետ: Երեխաները վերակենդանցման բաժանմունքում են: Նրանք հիվանդանոցում կմնան դեռ մի քանի ամիս: