18/05/2020 18:31
Կորոնավիրուսի թեստավորման նպատակով Արցախից Հայաստան է ուղարկվել ևս 27 փորձանմուշ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել ևս 27 փորձանմուշ:
Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը: