Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող. ՀՅԴ

18/05/2020 12:49

Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող. ՀՅԴ


Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, վերլուծելով կորոնավիրուսի հակազդման շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունները արձանագրում է.

  1. Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետև բազմաթիվ պետությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ:
     
  2. Իրավիճակին արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և վարակի հետագա տարածումը կանխելու փոխարեն, քաղաքական իշխանությունը, հաշվի չառնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու բազմաթիվ կոչերը, ակտիվորեն շարունակեց քարոզարշավը և կազմակերպեց բազմամարդ հավաքներ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվել  էր Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի մասին: Բացի այդ, արձանագրված վարակի առաջին դեպքից հետո իշխանությունները հաղորդակցության սահմանափակումներ գործադրեցին միայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, մինչդեռ վարակման բարձր ցուցանիշ ունեցող մի շարք երկրների հետ շարունակվում էր օդային առօրյա հաղորդակցությունը:
     
  3. Որպես հետևանք` մարտի 12-ին գրանցվեց վարակի առաջին օջախը: Սակայն հանրահավաքներն ու քարոզարշավը դադարեցվեցին և կանխարգելման աշխատանքներ սկսվեցին միայն մարտի 13-ին կայացած հանրահավաքներից մեկից հետո, երբ հայտնի դարձավ, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Քաղաքական իշխանության վարքագիծն իր բացասական հետևանքներն ունեցավ համավարակով պայմանավորված վտանգներն ու բարդությունները չեզոքացնելու հետագա ամբողջ գործընթացի վրա:
     
  4. Հրատապ միջոցառումների ձեռնարկման հիմնավորմամբ Կառավարությունը մարտի 16-ին հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, անհատ քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր հանդես եկան իրավիճակի հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ կոչերով և ծրագրային առաջարկություններով (որոնցից շատերը շարունակում են արդիական մնալ նաև այսօր), սակայն իշխանությունները դրանք քննարկման առարկա չդարձրեցին: Ներկայացված առաջարկներից շատերը կառավարությունը և պարետատունը գործադրեցին հատվածաբար` ամբողջականությունից կտրված, հաճախ նաև ժամկետների անտեսմամբ:
     
  5.   Առանց համավարակին դիմակայելու հստակ ռազմավարության՝ հայտարարված արտակարգ դրությունը համապատասխան լրջությամբ չընկալվեց ո՛չ հասարակության և ո՛չ էլ արտակարգ դրության սահմանափակումները գործադրող պետական մարմինների կողմից՝ կարճ ժամանակամիջոցում վերածվելով անարդյունավետ գործողությունների:
     
  6. Իշխանության գործունեությունը հաճախ անտրամաբանական էր, զուրկ խնդիրների իրական լուծումների փնտրտուքի ճիգից, թելադրված հետագայում անգործության մեջ չմեղադրվելու մտայնությամբ՝ ուղեկցվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շփոթ առաջացնող, իսկ հաճախ նաև անօրինական գործողություններով:
     
  7. Օգտվելով ստեղծված վիճակից` կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը վավերացրեց խնդրահարույց, խորհրդարանական երկրին անհարիր որոշումներ, որոնք միտված էին քաղաքական խնդիրների լուծմանը և/կամ նախկինում թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու շահադրությամբ: Համավարակին դիմակայելու միջոցառումների շրջանակում կատարվեցին փոփոխություններ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում, որը բացարձակապես անարդյունավետ էր հայտարարված նպատակի առումով և ակնհայտորեն խախտում էր մարդկանց անհատական տվյալների և անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմերը։ Այս և այլ գործողություններով, քաղաքական իշխանությունը իրականացրեց քաղաքական խնդիրների լուծման փորձեր՝ ձևականորեն օգտագործելով իրավական տարբեր գործիքներ, որոնք պիտանի չեն համավարակի բացասական ազդեցությունների հակազդման տեսանկյունից:
     
  8. Մի կողմից արտակարգ դրության հստակ ռազմավարության բացակայությունը, մյուս կողմից հնչեցված հակաճգնաժամային կառավարման առաջարկությունների անտեսումն ու ինքնահավան անփորձությամբ համավարակի դեմ պայքարի քաղաքական իշխանության վարքագիծը իմաստազրկեցին նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Փաստորեն, այն գործողությունները, որոնք քիչ թե շատ պարունակում էին հանրային առողջության պահպանման տարրեր (այդ թվում՝ սանիտարահամաճարակային կանոնները և դրանով պայմանավորված բնակչության տեղաշարժի ու կուտակումների առանձին սահմանափակումները), կարող էին իրականացվել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու, որի համար անհրաժեշտ էր բարելավել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենսդրությունը և ձեռնարկել սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունները: Մինչդեռ արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ որպես ծայրահեղ միջոցի գործադրումը ենթադրում է միջոցառումների այնպիսի կոշտ համալիր, որի գործողությունը պայմանավորված է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը հնարավորինս արագ չեզոքացնելու հրամայականով: Այլ խոսքով` երկրում արդեն իսկ 60 օր տևած և ևս 30 օրով երկարացված արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայել (չի ծառայում) իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումներն անլրջացնում են այս հատուկ  ինստիտուտը, խախտում քաղաքացիների և իրավաբանական անձանց մի շարք իրավունքներ՝ առանց էականորեն նպաստելու կորոնավիրուսի համավարակի բացասական դրսևորումները չեզոքացնելու գործին (պատահական չէ, որ միլիոն բնակչի հաշվով, Հայաստանը տարածաշրջանում գտնվում է համավարակի դիմագրավման առումով վատագույն արդյունքներ ունեցող երկրների շարքում):   
     
  9. Կառավարությունը անկարող գտնվեց տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական խնդիրները լուծող հավասարակշիռ քաղաքականություն վարելու հարցում նույնպես: Արդյունքում` ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խորը անկում և սոցիալական վիճակի վատթարացում:
     
  10. Տնտեսությանը հասցված վնասները մեղմելու համար ձեռնարկված միջոցառումները արդյունավետ չէին (չեն), հաճախ՝ սխալ: Սոցիալական աջակցության ծրագրերը, չնայած ներկայացվող շահառուների ականջահաճո թվերին, չներառեցին իրական կարիքավորների ողջ շրջանակը: Հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական անարդյունավետ քաղաքականության դեպքերից են՝

ա) Հայտարարված կարանտինի պայմաններում տնտեսության (բացառությամբ գյուղատնտեսության)  ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրերը, իսկ գյուղատնտեսության պարագայում՝  գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին ոչ ուղղակի (բանկերի միջոցով) աջակցության անպիտան գործիքները: Անորոշություն է տիրում երկրի պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրման հարցում:

բ) Բիզնեսին աջակցելու փոխարեն բանկերին ֆինանսավորելը։ Փաստորեն, կառավարությունը խուսափեց վերցնել տնտեսական ծրագրի իրականացման պատասխանատվությունը (ռիսկերը), որի պատճառով բիզնեսի աջակցության ծրագրերը հիմնականում սահմանափակվեցին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։

գ) Առանց բյուջետային ծախսերի վերանայման և գրավոր պատշաճ հիմնավորման՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարով պետական պարտքի ավելացման կառավարության որոշումը։

դ) Կառավարության և Կենտրոնական բանկի հարկաբյուջետային և դրամավարկային ոչ ներդաշնակ, հաճախ նաև հակասական քաղաքականությունները, որոնց արդյունքում քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները չեն կարողանում ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները: Առհասարակ Կառավարությունը ճիշտ և ժամանակին ազդակներ չի փոխանցում հանրությանը և գործարար համայնքին, որոնք սոցիալ-տնտեսական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության կարիք ունեն։ Այս դժվար օրերին վարչապետի պոպուլիստական հայտարարություններն ավելի շատ ուղղված էին իր և քաղաքական իշխանության վարկանիշի անկումը կասեցնելուն, քան սկսված և ահանգնացող սոցիալ-տնտեսական ճգնաժամին:

ե) Հակաճգնաժամային փաթեթների կիսատությունն ու ցածր հասցեականությունը, որոնց հետևանքով, ըստ էության, փոշիացվեց շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ` առ այսօր հայտնի չէ, թե կառավարությունն ի՞նչ ուղղություններով է օգտագործելու միջազգային կազմակերպություններից և պետություններից ստացած (խոստացված) շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար օգնությունը։

զ) Հանրային միջոցների հախուռն և չհիմնավորված ծախսումները և խնայողության ռեժիմի հայեցակարգի բացակայությունը:

Հանրագումարում. Մի կողմից առկա է ֆինանսական միջոցների փոշիացում, մյուս կողմից շատ կարիքավորներ պետության կողմից չստացան անհրաժեշտ և կենսական օժանդակությունը:

  1. Ստեղծված անհամարժեք վիճակից քաղաքացիները ելքը գտան` զանգվածաբար խախտելով արտակարգ դրությամբ թելադրված սահմանափակումները: Վարվող քաղաքականության նկատմամբ քաղաքացիների արդարացի դժգոհություններից խուսափելու նպատակով իշխանությունը հանեց արտակարգ դրությամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները՝ համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն: Փաստորեն, մայիսի 4-ից արտակարգ դրության ռեժիմի թուլացման մասին որոշումը, ըստ էության, իշխանությունների կողմից համավարակի տարածումը կառավարելու անկարողության խոստովանություն է, ինչը, առանց արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրական փոփոխությունների, չափազանց վտանգավոր որոշում է և հանգեցնելու է ծանրագույն հետևանքների:
     
  2.  Կառավարության անկարողությունը դրսևորվեց նաև դժվար պահերին հայությանը հատուկ բարեգործական ու բարեսիրական տարբեր նախաձեռնություններով հանդես գալու աշխատաքները համակարգելու հարցերում: Այդպիսի աջակցությունը ցուցաբերվեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կողմից: Ավելին, չնայած քաղաքական իշխանության կողմից հայկական սփյուռքում էական դերակատարություն ունեցող կազմակերպությունների և անհատների վերաբերյալ անհամարժեք գնահատականներին, աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախներից ինքնակամ նախաձեռնվեցին երկրի ներսում համավարակի դիմագրավման խնդիրների լուծմանն ուղղված օժանդակություններ, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի կոչով Դաշնակցության տարբեր Կենտրոնական կոմիտեներ և ենթակա կազմակերպություններ կազմակերպեցին և Հայաստան ուղարկեցին բժշկական ու անհատական պաշտպանության պարագաներ, սոցիալական խոցելի խմբերին ցուցաբերվեց պարենամթերքով աջակցություն, կատարվեցին դրամական փոխանցումներ կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին և այլն:

Ամփոփելով եզրակացնում ենք, որ

  1. Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող:
     
  2. Ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բացարձակ անկարողություն` կառավարությունը շարունակում է նեղ քաղաքական նպատակներ հետապնդող իր վարքագիծը՝ անտեսելով երկրի ներքին և արտագին ահագնացող մարտահրավերները:
     
  3. Անտրամաբանական և անընդունելի է արտակարգ դրության իրավական ռեժիմի` հերթական անգամ երկարացումը, երբ համավարակի դեմ պայքարում իրականացված գործողությունները և արձանագրված արդյունքները համահունչ չեն արտակարգ դրություն հայտարարելու նպատակադրումներին: Ավելին` ձեռնարկվող գործողությունները, որոնք ներկա փուլում, ըստ էության, համավարակի դեմ պայքարի միջոցառումներ են, կարող են իրականացվել առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու՝ արտակարգ իրավիճակների օրենսդրությունը բարեփոխելու և օրինականության սկզբունքով գործադրելու միջոցով: Արտակարգ դրության իրավական ռեժիմը գործող կառավարությունն առավելապես օգտագործում է քաղաքական նպատակներով: Հետևաբար, այս ձախողված քաղաքականության ողջ պատասխանատվությունը կրում է օրվա քաղաքական իշխանությունը:
     
  4. Քաղաքական իշխանությունը պետության համար այս ծանրագույն ժամանակաշրջանում պարտավոր էր (է) առաջնորդվել երկրում ներդաշնակ և հանդուրժողական մթնոլորտի ձևավորման, համահայկական ողջ ներուժի համախմբման և երկարաժամկետ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելու և գործադրելու անվերապահ վճռականությամբ:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն