18/05/2020 21:46
Պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, բայց ոչ այս վիրուսով. Փոխքաղաքապետը նոր լուսանկար է հրապարակել համալիրից
Կորոնավիրուսի գլխավոր թշնամին անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Այո, մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, բայց ոչ այս վիրուսով: Այնպես որ, եկեք հետևենք այս պարզ քայլերին և չվտանգենք մեր ու մյուսների առողջությունը:
Պահպանեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակներ, հաճախ ախտահանեք ձեռքերը:
Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում առողջությունը թանկ է մեզ համար» , - գրել է Տիգրան Վիրաբյանը։