«Կորոնավիրուսից հետո կյանք կա». Լրագրողը, ով հիվանդանոց գնաց «и когда-нибудь в один день умрем» խոսքերի ներքո

18/05/2020 10:10

«Կորոնավիրուսից հետո կյանք կա». Լրագրողը, ով հիվանդանոց գնաց «и когда-нибудь в один день умрем» խոսքերի ներքո


Լրագրող Նորայր Շողիկյանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին իմացանք հինգշաբթի երեկոյան. Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ թեստ է հանձնել ու պատասխանը դրական է։ Լրատվական դաշտը սկսեց առողջություն ու համբերություն մաղթել գործընկերոջը, սկսեցին նրա հետ հարցազրույցներ անել, ռեպորտաժներ պատրաստել։

Այս անգամ էլ Նորայրի հետ զրուցել է Aysor.am-ը։

Լրագրողը պատմում է՝ ինչ տարածվեց լուրը, որ վարակվել է կորոնավիրուսով, սկսել է նոր ընկերներ ձեռք բերել, ստացել է շատ նամակներ ու ֆեյսբուքով ընկերանալու հայտեր։

«Օրվա ընթացքում հիվանդասենյակում շփվում եմ միայն բուժքույրերի ու բժիշկների հետ, որոնք հատուկ հանդերձանքով են, միայն աչքերն են երևում հանդերձանքի շերտի տակից ու իրենց, փաստորեն, դեմքով չեմ ճանաչում, միայն ձայներով եմ տարբերակում։ Իսկ ֆեյսբուքյան տիրույթում այն բանից հետո, երբ մամուլում գրվեց, որ վարակվել եմ, հեռուստատեսությամբ իմ մասին ռեպորտաժներ հայտնվեցին, գրեցի նաև օրագրիս առաջին ու երկրորդ մասերը, 3-4 օրվա ընթացքում հարյուրավոր ընկերության հայտեր եմ ստանում ու բազմաթիվ անծանոթ մարդիկ իրենց անկեղծ, ջերմ խոսքերն են գրում ու առողջություն մաղթում։ Հարազատներիս, ընկերներիս, այդ՝ դեռևս անծանոթ մարդկանց բարի խոսքերը հզոր էներգիա են փոխանցում, որն օգնում է ապաքինման գործընթացին», -  պատմում է Շողիկյանը։

Նորայրը նշում է՝ կասկածներ էլ չունի, թե որտեղից կամ ումից է վարակվել, բայց կարծում է՝ ինքը որևէ մեկին չի վարակել։

«Մինչև այն պահը, որ պարզվեց վարակված եմ կորոնավիրուսով, տնից գրեթե դուրս չեմ եկել։ Մարտի 14-ից աշխատել եմ տնից, դուրս եմ եկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այդ ընթացքում կրել եմ ձեռնոց և դիմակ։ Հիմա գաղափար անգամ չունեմ, թե որտեղից եմ վարակվել և ինչպես: Ինչ վերաբերում է որևէ մեկին վարակելուն, անընդհատ կապի մեջ եմ այն մարդկանց հետ, որոնց հետ հիվանդության հնարավոր գաղտնի շրջանում շփում եմ ունեցել, նրանց թիվը մեծ չէ, ընտանիքիս անդամներն են ու մի քանի ինձ շատ հարազատ մարդիկ։ Այս պահի դրությամբ նրանցից որևէ մեկն ախտանշաններ չունի, իրենք չեն թեստավորվել, սակայն ինքնամեկուսացված են», - ասում է նա։

Ես և Շողիկյանը բազմաթիվ անգամներ միասին գործուղման ենք մեկնել։ Այդ գործուղումները, հավաստի աղբյուրներն էլ փաստում են, որ, չնայած փոքրամարմին լինելուն, նա շատ է սիրում ուտել։ Նորայրը վստահեցնում է՝ հիվանդանոցում շատ լավ են կերակրում, բայց դե միայն հիվանդանոցի կերակուրների հաշվին չի մնում. «տուլիկներ» էլ է ստանում։

«Օրը երեք անգամ բժիշկները փակ վիճակում սնունդ են բերում։ Օրվա ընթացքում ընկերներս ու հարազատներս, նաև տարբեր ծանոթներ հեռախոսազրույցների ընթացքում հետաքրքրվում են, թե ինչի կարիք ունեմ, ինչ կարող են ուղարկել, բոլորին նույն պատասխանն եմ տալիս, որ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ ունեմ, բուժաշխատողներն էլ պացիենտներին տրամադրում են սուրճ, թեյ, քաղցրավենիք։ Շաբաթ առավոտյան, երբ նախաճաշը բերեցին, բուժքրոջ մոտ ևս մեկ տոպրակ կար, ասաց, որ ինձ համար են ուղարկել։ Քաղցրավենիքներ ու մրգեր էին տոպրակի մեջ և մեկ գրություն, որից անմիջապես հասկացա, որ իմ գործընկերուհի Աննա Գրիգորյանի կողմից է, որը Արտաշատ քաղաքում է բնակվում և այս պահին իմ գտնվելու վայրից այնքան էլ հեռու չէ։ Կարճ ժամանակով հարևաններ ենք դարձել», -  պատմում է Նորայրը։

Այս չորս օրվա ընթացքում լրագրողը հասցրել է խճճվել մտքերի մեջ. Մտածել է ամեն ինչի մասին, բայց լրագրողի գործը անգամ կարճ ժամանակով չի թողել։

«Շատ խառը մտքեր ունեմ իրականում, որոնց մեջ խճճվում եմ ժամանակ առ ժամանակ։ Եթե առաջ չէի պատկերացնում, թե կարանտինում երկու ամիս անցկացնելուց հետո ինչպես եմ վերադառնալու բնականոն կյանքին, ապա հիմա նույն հարցն է տանջում, ուղղակի կարանտինի փոխարեն մտածում եմ, թե առողջանալուց հետո ինչպես եմ ապրելու, ապրելակերպիս ու վարքագծիս մեջ ինչ փոփոխություններ են լինելու։ Շատ մարդկանց եմ կարոտել, որոնց, առանց այն էլ, երկար ժամանակ չէի տեսել, նրանց հետ ինչ-ինչ պատճառներով շփվելու հնարավորություն կամ ժամանակ չէր եղել, բայց այս երեք-չորս օրվա ընթացքում նրանց կողմից բազմաթիվ զանգեր ու նամակներ եմ ստացել, որոշել եմ` երբ առողջանամ, մեծ ժամանակ եմ տրամադրելու նրանց հետ հանդիպելու ու կարոտս հագեցնելու համար։ Ազատ ժամանակս հիմնականում գրելով եմ լցնում, հեռախոսիս մեջ գրի եմ առնում շուրջս կատարվող ամեն ինչ, հետո հետաքրքիր հատվածներն առանձնացնում, մշակում ու ամբողջացնում օրագրիս մասերի մեջ», - ասում է լրագրող-պացիենտը։

Ես, օրինակ, շատ կուրախանայի, որ վարչապետի ասուլիսից մեկ օր առաջ հիվանդանայի ու ազատվեի այն գրելուց, բայց, արի ու տես, որ գործընկերս այդպես չի մտածում. կուզեր հինգ ու ավելի ժամ անդադար գրեր։

«Վարչապետի ասուլիսը գրելուց երբեք չեմ բողոքել, անկեղծ ասած, զարմանալիորեն ինձ մոտ հակառակն է այն իմաստով, որ, երբ չափից դուրս շատ եմ աշխատում, ավելի քիչ եմ հոգնում, քան ոչինչ չանելուց։ Փաշինյանի ասուլիսի օրն այս անգամ չկարողացա օգնել գործընկերներիս, սակայն փորձեցի հետևել ասուլիսին։ Ամեն դեպքում, չեմ կարողանում ու չեմ ցանկանում հետ մնալ կարևորագույն իրադարձություններից։ Միայն տեղում 4-5 ժամ նստած լինելն է հոգնեցնում, բայց համակարգչի դիմաց աշխատելիս չեմ հոգնում, երևի մասնագիտությունս շատ սիրելուց է», - ասում է նա, ես էլ ձևացնում, թե հավատում եմ։

Լրագրողը, ով նաև լավ հումոր ունի, այս օրերին էլ փորձում է ամեն ինչին մոտենալ հումորով, ամեն ինչին թեթև նայել։

«Կորոնավիրուսից բուժման ընթացքում պոզիտիվն ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Կյանքում ցանկացած դժվար իրավիճակում փորձում եմ դրական բան գտնել, ժպտալ։ Կարծում եմ, որ դրական էներգիան մեծ ուժ է տալիս ցանկացած բան հաղթահարելու հարցում», - ասում է Շողիկյանը։

Երբ հայտնի դարձավ, որ Նորայրի թեստի պատասխանը դրական է, բոլորի ուշադրությունը գրավել էր այն, որ մեքենայով, որով լրագրողին տեղափոխել էին հիվանդանոց, հնչել էր Մաքսիմ Ֆադեևի ու Նարգիզի «Вдвоём» երգը, որտեղ ասվում է. «и когда-нибудь в один день умрем»։

« «Հրաշալի ստեղծագործություն է, բայց համաձայնեք՝ այնքան էլ ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում չէր հայտնվել» », - գրել էր լրագրողը։

Հիմա այս երգը Նորայրի համար բոլորովին այլ նշանակություն ունի. ամեն անգամ նրան հիշեցնել կտա հիվանդանոց գնալու օրը։

«Երգացանկս փորձում եմ անընդհատ թարմացնել։ Յութուբում իմ սիրելի երգիչներից մի քանիսի էջերին եմ բաժանորդագրված ու այս օրերին իրենց կողմից տեղադրված նոր երգերն եմ լսում ազատ ժամանակ։ Ֆադեևի ու Նարգիզի երգը հիմա արդեն այլ ասոցիացիաներ կառաջացնի, ամեն անգամ լսելուց կհիշեմ հիվանդանոց տեղափոխվելուս օրը, բայց այն շարունակում է սիրելի մնալ՝ անկախ ամեն ինչից։ Երգի հետ կապված դրվագն էլ դրական պահերից մեկն էր, որը մինչև հիմա ժպիտ է առաջացնում», - ասում է գործընկերս։

Քաղաքական լրագրողն այս օրերին էլ չի փորձում հետ մնալ քաղաքականությունից, անգամ կորոնավիրուսն է քաղաքականացնում՝ հիշատակելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքերը, ով ասում էր՝ «կորոնավիրուսից հետո կյանք կա»:

«Կորոնավիրուսով չվարակված մարդկանց կցանկանամ, որ երբեք չվարակվեն ու շրջանցեն այս համավարակը, ինչքանով հնարավոր է։ Անկախ նրանից, թե որքան բարձր իմունային համանարգ ունես, որքան հեշտ կարող ես հաղթահարել վարակը, այնուամենայնիվ, հաճելի չէ երբեք որևէ պատճառով հիվանդանոցում հայտնվելը։ Բոլորին քաջ առողջություն եմ մաղթում, նաև շարունակում կրկնել հայտնի խոսքը, որ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք», - դեռևս չվարակվածներին իր խոսքն է հղում լրագրող Շողիկյանը։

Aysor.am-ը առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթում գործընկերոջը։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը