19/05/2020 15:39
Գեղարքունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 284-ի
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել է 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր և Զոլաքար համայնքներում: