19/05/2020 16:44
Բանգլադեշում սպասվող ցիկլոնի պատճառով տարհանում են 2 միլիոն մարդու
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել մոտ 2 միլիոն մարդու. պատճառը մոտեցող «Ամպան» ցիկլոնն է, հայտնում է «City News» պարբերականը:
«Առավել խոցելի 19 շրջաններում առաջարկ է արվել միջոցառումներ ձեռնարկել մարդկանց փրկելու համար», - հայտնել է Աղետների դեմ պայքարի նախարարության քարտուղար Շախ Քամալը
Անվտանգ վայր պետք է տեղափոխեն 1.8-2 միլիոն մարդու: Նրանց համար արդեն պատրաստվել է ավելի քան 13 հազար կացարան: