19/05/2020 17:30
Բելգիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազում է
Վերջին օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը կազմել է 232, բժիշկներն արձանագրում են վարակվածների թվի աստիճանական անկում՝ չնայած երկրում մեկուսացման միջոցառումների փուլային չեղարկմանը, ասվում է Բելգիայի Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբի հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 55 791 է:
Անցած 24 ժամվա ընթացքում 29 մարդ է մահացել վարակից, մահացությունների ընդհանուր թիվը 9108 է: