19/05/2020 12:35
Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան ութ հազար պացիենտ
Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան ութ հազար պացիենտ, վարակվել է ավելի քան 175 հազար մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Անցած օրվա ընթացքում Գերմանիայում մահացել է կորոնավիրուսով 72 հիվանդ, այդպիսով երկրում մահացությունների թիվը հասել է 8007-ի:
Գերմանիայում համաճարակաբանության սկզբից ի վեր COVID-19 վարակի դեպքերի թիվը 175 210 է, անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է 513 նոր վարակ: Ինստիտուտի տվյալով՝ Գերմանիայում ապաքինվել է ավելի քան 155 հազար վարակված: