19/05/2020 09:40
«Հրապարակ». Ուժային կառույցներից դուրս եկողները Վանեցյանի շուրջ մինի-իրավապահ մարմին են ձևավորել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ուժային կառույցներից դուրս եկողներն այս օրերին գնում, հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին։ Ոստիկանությունից, դատախազությունից, քննչականից ազատվածներ, բայց հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, որոնք Վանեցյանի շուրջը մինի-իրավապահ մարմին են ձևավորել։ Ավելին, այդ կառույցներում դեռևս աշխատող մարդիկ էլ են պարբերաբար կապվում Վանեցյանի հետ՝ հարցնում, թե երբ է սկսելու իր գործունեությունը, և ասում են, որ ուզում են դիմում գրել և հեռանալ ծառայությունից՝ միանալով իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեռևս մի քանի ամիս առաջ՝ մինչև արտակարգ դրությունը, հայտարարել էր քաղաքական կուսակցություն ձևավորելու մտադրության մասին, սակայն նոր կուսակցության հիմնադիր համագումարը չի կարողանում հրավիրել համավարակի պատճառով։ Մեր տեղեկություններով, արդեն մոտ 1700 դիմում է ստացվել՝ դեռևս չձևավորված կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով»: