19/05/2020 18:48
Դանիայում բացվել են սրճարանները, փաբերն ու ռեստորանները
Դանիայում բացվել են սրճարանները, փաբերն ու ռեստորանները, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին:
Այդ հաստատությունների սեփականատերերին թույլ են տվել աշխատել պայմանով, որ այցելուները կտեղավորվեն միմյանցից առնվազն 1 մ հեռավորության վրա:
Բացի այդ, Դանիայում պարտադիր չէ դիմակ կրելը, իսկ բնակիչները կարող են կրկին հավաքվել 10 հոգանոց խմբերով, գրում է HCH-ն: