19/05/2020 15:09
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2111 նոր դեպք
Իրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2111 նոր դեպք, մահացել է 62 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2111 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 124 603 մարդ, ապաքինվել՝ 97 173-ը», - ասել է նա IRINN-ի եթերում: