19/05/2020 16:27
Իսպանիայի իշխանությունները հունիսի վերջին կսկսեն վերականգնել զբոսաշրջությունը
Իսպանիայի իշխանությունները հույս ունեն, որ զբոսաշրջությունը հունիսի վերջին կվերականգնվի, մինչև այդ` մայիսի 12-ին սահմանված 14-օրյա կարանտին կվերացվի նաև մեկնողների համար, հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Լուիս Աբալոսը: Այս մասին գրում է «Express» թերթը:
Պաշտոնյայի խոսքով՝ մեկնողների համար կարանտինը կհանվի, քանի որ երկրի ներսում ճանապարհորդության սահմանափակումները կնվազեն:
Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը ևս հայտարարել էր, որ հունիսին նախատեսում է բացել երկիրը զբոսաշրջիկների համար: