19/05/2020 15:28
Չինաստանն ԱՄՆ-ին խնդրում է դադարեցնել կորոնավիրուսի վերաբերյալ անհիմն հայտարարությունները
ԱՄՆ իշխանությունները մշտապես ակնարկներ են անում և անհիմն հայտարարություններով հանդես գալիս՝ կորոնավիրուսով պանդեմիայի ֆոնին Չինաստանի հեղինակությունը խեղաթյուրելու համար, ասել է ՉԺՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը:
«Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ պետք է դադարեն իրենց խնդիրների համար ուրիշներին մեղադրել և աշխուժացնեն համագործակցությունը համաշխարհային հանրության հետ՝ միանալով համաճարակի դեմ պայքարին», - ասել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ Սպիտակ տունը պետք է ուշադրություն դարձնի ԱՄՆ տարածքում պանդեմիայի վերացմանն ուղղված միջոցառումներին: