19/05/2020 14:21
Միշուստինը վերադարձել է վարչապետի իր պարտականություններին
Միխայիլ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Ռուսաստանի Դաշնության վարչապետի պարտականություններին:
Ըստ նրա խոսնակի՝ Միշուստինն արդեն առցանց հանդիպում է անցկացրել գործընկերների հետ և պատրաստվում է հանդիպել նախագահին:
Կրեմլի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով անվավեր է ճանաչել Անդրեյ Բելուսովին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու փաստաթուղթը:
Նախօրեին Միշուստինը բուժհաստատությունից առցանց անցկացրել էր կորոնավիրուսների դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստը: