19/05/2020 18:04
Եթե կորոնավիրուսի տարածման այս դինամիկան շարունակվի, հնարավոր է՝ օրական տասնյակ մահվան դեպքեր լինեն. Վարչապետ (Տեսանյութ)
Այս պահին բավական մեծ խնդրի առաջ ենք կանգնած: Դրա պատճառն այն է, որ բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք ստեղծված իրավիճակին», - ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այսօր երկրում ամենօրյա միջին մահացությունն ավելի քիչ է, քան եղել է 2019 թվականի մայիսին.
«Բայց դա չի էականը: Էականն այն է, որ եթե այս տեմպը չկոտրենք, ապա մայիսի 29-ին կունենանք 10 000, հունիսի 19-ին՝ 20 000 հաստատված դեպք»։
Վարչապետն ընդգծեց, եթե այս դինամիկան շարունակվի, հնարավոր է՝ օրական տասնյակ մահվան դեպքեր լինեն, և այդ դեպքում կառավարությունը ստիպված կլինի հնարավոր ամենախիստ սահմանափակումներին վերադառնալ։