19/05/2020 10:33
Աշխարհում կորոնավիրուսների զոհերի թիվը գերազանցել է 318 հազարը, վարակվածներինը՝ 4,8 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսներով վարակի հետևանքով մահացությունների թիվը հասել է 318 527-ի՝ մեկ օրում ավելանալով 3 302-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալով՝ աշխարհում կա COVID-19 վարակված 4 805 002 մարդ, մեկ օրում աճը կազմել է 88 489, ավելի քան 1,787 միլիոնը բուժվել է:
Համաձայն Worldometer պորտալի՝ վարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսով է հայտնաբերվել 4 894 222 մարդու մոտ, մահվան դեպքերի թիվը հասել է 320 181-ի, ավելի քան 1,9 միլիոնը՝ բուժվել է:
Հոփկինսի համալսարանի տվյալով՝ ԱՄՆ – ում վարակված է 1 508 598 մարդ (մահացել է՝ 90 353-ը), Բրազիլիայում՝ 255 368-ը (16 853), Մեծ Բրիտանիայում ՝ 247 709-ը (34 876), Իսպանիայում՝ 231 606-ը (27 709), Իտալիայում՝ 225 886-ում (32 007), Ֆրանսիայում՝ 180 051-ը (28 242), Գերմանիայում՝ 176 551-ում (8 003), Թուրքիայում ՝ 150 593-ը (4 171, Իրանում՝ 122 492-ը (7 057), Հնդկաստանում՝ 101 139-ը (3163), Ռուսաստանում՝ 290 678-ը (2 722)
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել է աշխարհի գրեթե 200 երկրներում: