19/05/2020 10:59
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 218-ով, գրանցվել է մահվան 3 դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 218-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5041-ի (մայիսի 18-ին՝ 4823), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2164 մարդ, այս պահին բուժվում է 2788-ը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 89 դեպք, որից այլ պատճառներով՝ 25 մահ։
Մեկ օրում մահացել է 3 մարդ։ Պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: