19/05/2020 11:54
Սասուն Միքայելյանն առաջարկում է չեղարկել դիմակ չկրելու համար նախկին տուգանքները
Ժողովուրդը դիմակ չկրելու համար տուգանքներից տեղյակ չէ: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում իրազեկելու համար, որվհետև տուգանքները հենց չիմացությունից են գալիս, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքվեց «Իմ քայլը» խմակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Պատգամավորը միաժամանակ առաջարկեց չեղարկել քաղաքացիների՝ 100 հազար դրամի հասնող նախկին տուգանքները:
«100 հազարը քիչ գումար չէ սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար», - ասաց Սասուն Միքայելյանը:
Փոխնախարարը նկատեց, որ տուգանքները չեղարկելու առաջարկը լրացուցիչ քննարկումների կարիք ունի: