19/05/2020 11:18
Կառավարությունն առաջարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու համար սահմանել տուգանք՝ 10 000 դրամ
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
Հարցով հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Գործող կարգավորումներով բաց տարածքներում դիմակներ չունենալու համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, մինչդեռ առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ տասը հազար դրամ։