19/05/2020 12:24
Առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց բաց տարածքում դիմակի բացակայության դեպքում 10 000 դրամ տուգանելու նախագծին
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում անձանց 10 000 դրամ տուգանելու նախագիծը։
Նշենք, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, մինչդեռ պարտադիր է անձի մոտ դրա առկայությունը։ Ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, մինչդեռ այս դեպքում տուգանքի կենթարկվի ոչ թե դիմակ չկրող անձը, այլ՝ տնտեսվարող սուբյեկտը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցումը ևս կկազմակերպվի այսօր, որից հետո նախագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։