20/05/2020 13:37
«Ադեկվադ» միաբանության համակիրներից 17 հոգի բերման է ենթարկվել. ոստիկանությունն արձանագրություն է կազմել (Տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանության համակիրներից 17 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կազմվել է արձանագրություն», - հաղորդեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության դիմացից, որտեղ «Ադեկվադ« միաբանության անդամները հավաքվել էին ի աջակցության միաբանության ղեկավարի, բերման էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, պատճառաբանությամբ, թե չեն կատարել պարետի որոշումները։