20/05/2020 15:15
Ռեստորանային ոլորտի աշխատակիցներից 6 մարդ բերման է ենթարկվել. Ոստիկանությունն արձանագրություն է կազմել
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներից 6-ը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունիի բաժանմունք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կազմվել է արձանագրություն», - հաղորդեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։
Մինչ պարետատունն ընդունել էր ակցիայի մասնակիցներից երեքին, որպեսզի լսեր պահանջները, ոստիկանությունը դրսում սպասողներին բերման ենթարկեց։