20/05/2020 13:07
«Մինչև ե՞րբ, ինչո՞ւ մենք չենք աշխատում». Դերասաններն ու հանդիսավարներն ակցիա են անում կառավարության դիմաց (Տեսանյութ)
Ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Վերջիններս պահանջում են, որպեսզի պարետատունը թույլ տա, որ իրենք նույնպես կարողանան աշխատել։
Ակցիայի մասնակիցներից երեքին ընդունեցին կառավարությունում՝ լսելու նրանց պահանջները։
Դերասան Սարգիս Գրիգորյանն ասաց, որ շատերը օրավարձով են ապրել ու այս պահին դժվար իրավիճակում են հայտնվել։
«Մինչև ե՞րբ, ինչո՞ւ մենք չենք աշխատում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանն էլ ասաց, թե չի հասկանում՝ որքան պետք է շարունակեն այսպես ապրել։
«Շատ-շատ խնդիրներ կան», - ասաց նա։