20/05/2020 14:46
Պաշտպանը միջնորդել է հետաձգել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին պաշտպանական թիմը կտեղեկացնի լրացուցիչ: