20/05/2020 12:57
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ պարզելու «Ադեկվադ»-ի անդամներին բերման ենթարկելու հիմքերը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Հիշեցնենք, այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց միաբանության ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանը։
«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորույթուն։ Չի եղել որևէ խախտում, հակառակը, ոստիկաններն են ավելի շատ», - ասաց Լիլիթ Թումանյանը։