20/05/2020 14:20
Բրազիլիայում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը
Բրազիլիայում մեկ օրում 1179 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություններից, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Այս ցուցանիշը ռեկորդային է: Դրանից առաջ COVID-19-ից մահացության ամենամեծ թիվը գրանցվել էր մայիսի 12-ին՝ 881 դեպք:
Երեքշաբթի երեկոյի դրությամբ՝ Բրազիլիայում հայտնաբերված վարակի դեպքերի թիվը հասել է 271 628-ի, մահացությունների ընդհանուր թիվը 17 971 է: