20/05/2020 18:30
Վենեսուելան դատարանի միջոցով փորձում է Անգլիայի բանկից վերադարձնել ոսկին
Վենեսուելայի Կենտրոնական բանկը Լոնդոնի դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Անգլիայի Բանկի՝ դրանում պահվող ոսկու ձուլակտորները վերադարձը 930 միլիոն եվրոյի դիմաց ապահովելու համար, հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով դատարան ներկայացված փաստաթղթին:
Այն պարզաբանում է, որ Վենեսուելային ոսկին հարկավոր է COVID-19-ի դեմ պայքարի համար: Այսպիսով, պետությունը նախատեսում է դրա վաճառքից ստացված հասույթը ծախսել բժշկական սարքավորումների, դեղամիջոցների և սննդի գնման վրա:
Իրավաբան Սարոշ Զայվալան, դատարանում ներկայացնելով Վենեսուելայի Կենտրոնական բանկը, հայտարարել է, որ այս գործընթացը հետաձգելով՝ Անգլիան զգալիորեն խոչընդոտում է Վենեսուելայում կորոնավիրուսը հաղթահարելուն: