20/05/2020 16:35
ԱՄՆ իշխանությունները կարող են արգելել Բրազիլիայից երկիր մուտքը
Միացյալ Նահանգների իշխանությունները դիտարկում են Բրազիլիայից երկիր այցելողների մուտքն արգելելու հնարավորությունը: Դա կապված է Բրազիլիայում կորոնավիրուսի տարածման բարձր տեմպի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
ԱՄՆ-ի նախագահին լրագրողները հարցրել էին` արդյոք դիտարկվում է բրազիլացիների մուտքի արգելքը ԱՄՆ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
«Մենք դիտարկում ենք դա. Բրազիլաան քիչ թե շատ տուժել է, նրանք խնդիրներ ունեն», - պատասխանել է նախագահը:
Նա նշել է` չի ցանկանում, որ մարդիկ գան ԱՄՆ ու վարակ տարածեն:
«Ես չեմ ցանկանում, որ այստեղ գան վարակվածներ: Մենք օգնում ենք Բրազիլիային, մենք ուղարկել ենք այնտեղ արհեստական շնչառական սարքավորումներ, նրանք դրա կարիքն ունեն», - ավելացրել է Թրամփը: