20/05/2020 17:54
Կուրլներում Էբեկո հրաբուխը մինչև 5 կմ բարձրության մոխրի սյուն է արտանետել
Էբեկո հրաբուխը հյուսիսկուրիլյան Պարամուշիր կղզում մինչև 5 կմ բարձրության մոխրի սյուն է արտանետել:
«Այս օրերին մոխրային չորս արտանետում է գրանցվել: Դրանց բարձրությունը ծովի մակարդակից 4-ից 5 կմ էր: Վերջին արտանետման ժամանակ մոխրի շլեյֆը ձգվել է հրաբխից 10 կմ հարավ-արևելք», - հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիային:
Էբեկոյի հրաբխի դեպքում ավիացիայի համար սահմանվել է վտանգի նարնջագույն աստիճան: