20/05/2020 10:51
Աշխարհում կորոնավիրուսների զոհերի թիվը գերազանցել է 323 հազարը, վարակվածներինը՝ 4,9 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսներով վարակի հետևանքով մահացությունների թիվը հասել է 323 333-ի՝ մեկ օրում ավելանալով 4806-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալով՝ աշխարհում կա COVID-19 վարակված 4 900 155 մարդ, մեկ օրում աճը կազմել է 95 153, ավելի քան 1,689 միլիոնը բուժվել է:
Համաձայն Worldometer պորտալի՝ վարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսով է հայտնաբերվել 4 988 994 մարդու մոտ, մահվան դեպքերի թիվը հասել է 324 958-ի, ավելի քան 1,959 միլիոնը բուժվել է:
Հոփկինսի համալսարանի տվյալով՝ ԱՄՆ – ում վարակված է 1 528 568 մարդ (մահացել է՝ 91 924-ը), Բրազիլիայում՝ 271 885-ը (17 983), Մեծ Բրիտանիայում ՝ 250 138-ը (35 422), Իսպանիայում՝ 232 037-ը (27 778), Իտալիայում՝ 226 699-ում (32 169), Ֆրանսիայում՝ 180 033-ը (28 025), Գերմանիայում՝ 177 778-ում (8 081), Թուրքիայում ՝ 151 615-ը (4 199, Իրանում՝ 124 603-ը (7 119), Հնդկաստանում՝ 106 886-ը (3303):
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել է աշխարհի գրեթե 200 երկրներում: