20/05/2020 16:47
Զելենսկին Պուտինի հետ ուղիղ բանակցությունների անհրաժեշտություն է տեսնում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համոզված է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության հարցում:
«Ես ինձ ևս մի քանի ամիս եմ տալիս, որպեսզի մենք կարողանանք դիվանագիտական ելք գտնել այս իրավիճակից՝ համաձայն Մինսկի համաձայնագրերի: Ես չէի ցանկանա օգտագործել «B» և «C» պլանները: Չնայած այն բանին, որ հասարակությունը միանշանակ չէ գնահատում Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ բանակցությունները, ես վստահ եմ, որ մենք պետք է անենք դա», - ասել է Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը:
Նա ավելացրել է. «Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահին, ապա մենք պետք է խոսենք նրանց հետ, պետք է բանակցենք»: