20/05/2020 17:35
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2346 նոր դեպք
Իրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2346 նոր դեպք, մահացել է 64 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2346 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 126 949 մարդ, ապաքինվել՝ 98 808-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 7183 մարդ: