20/05/2020 13:24
Մատվիենկոն կորոնավիրուսի հերթական թեստն է հանձնել
ՌԴ դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման հերթական թեստն է հանձնել. արդյունքը բացասական է:
«Նախօրեին կորոնավիրուսի ախտորոշման թեստ եմ հանձնել, այն բացասական էր»,- ասել է նա պալատի լիագումար նիստում:
Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին «դիմակաձեռնոցային ռեժիմին» հետևելու համար:
Սենատորների մոտ կեսը դիմակներով էր եկել դաշնության խորհրդի նիստին, պրեզիդիումում առանց դիմակի էին միայն Մատվիենկոն և ԴԽ-ի փոխխորհրդի փոխխոսնակ Անդրեյ Տուրչակը:
«Միայն ինձ մոտ է բացառություն, ես վարում եմ նիստը»,- բացատրել է Մատվիենկոն իր բժշկական դիմակի բացակայությունը: