20/05/2020 18:46
Խորվաթիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 5-ին
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը երկրում խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել հուլիսի 5-ը, հայտնել են նրա վարչակազմից:
Խորվաթիայի խորհրդարանն ինքնալուծարվել է անցած երկուշաբթի:
«Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը որոշել է ընտրություններ անցկացնել խորվաթական խորհրդարանի համար: Ըստ որոշման՝ Խորվաթիայի հանրապետության ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի կունենա կիրակի՝ հուլիսի 5-ին, իսկ դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի կունենա շաբաթ՝ հուլիսի 4-ին, և կիրակի՝ հուլիսի 5-ին », - ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: