20/05/2020 11:01
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 230-ով, գրանցվել է մահվան 5 դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 230-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5271-ի (մայիսի 19-ին՝ 5041), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2419 մարդ, այս պահին բուժվում է 2758-ը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 94 դեպք, որից այլ պատճառներով՝ 27 մահ։
Մեկ օրում մահացել է 5 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, գրանցվել է ևս 2 մահ՝ այլ պատճառներով: