20/05/2020 11:43
ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է խոհարարի վրա՝ ի պատասխան դիմակ կրելու խնդրանքի
Ամերիկյան Ավրորա քաղաքում (Կոլորադո) հայտնի ռեստորաններից մեկում այցելուն կրակել է խոհարարի վրա՝ պատասխան դիմակ հագնելու խնդրանքի: Այս մասին հաղորդում է KDVR-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Waffle House ցանցի սրճարանում, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Ըստ ոստիկանության, 27-ամյա Կալվին Ուոթսոնը հաստատություն է եկել մայիսի 14-ի գիշերը: Մատուցողուհին ասել է, որ իրեն չեն սպասարկելու, քանի դեռ դիմակ չի կրում: Միևնույն ժամանակ, սրճարանն աշխատում էր միայն առաքմամբ:
Տղամարդը լքել է հաստատությունը, այնուհետև դիմակով վերադարձել, բայց չի հագել այն: Ի պատասխան՝ նա կրկին լսել է դիմակ հագնելու խնդրանք:
Այնուհետև Ուոթսոնը վաճառասեղանին ատրճանակ է դրել և սկսել սպառնալ խոհարարին: Այդ ժամանակ ոչինչ տեղի չի ունեցել, բայց տղամարդը հաջորդ գիշեր կրկին այցելել է սրճարան: Նա հարվածել է խոհարարին դեմքին, երբ վերջինս փորձել է փախչել, զայրացած հաճախորդը կրակել է նրա վրա և հարվածել նրա պարանոցին:
Խոհարարները հոսպիտալացվել է թեթև վիրավորումով, հաջորդ օրը նա դուրս է գրվել:
Ուոթսոնին ոստիկանությունը ձերբակալել է մայիսի 18-ին ՝ սպանության փորձ կատարելու մեղադրանքով: