20/05/2020 18:16
Ռուսական գազը կորցնում է պահանջարկը Թուրքիայում
Մարտի վերջին Թուրքիային ռուսական գազի մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են յոթ անգամ, գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Դաշնային մաքսային ծառայության տվյալներին:
Այսպիսով, 2019-ին Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է 1,418 միլիարդ խորանարդ մետր հումք, իսկ 2020-ին՝ 210 միլիոն խորանարդ մետր:
2018-ի համեմատությամբ մատակարարումները նվազել են 14 անգամ:
Ինչպես նշվում է, Թուրքիայից ռուսական գազի նկատմամբ հետաքրքրության անկումը պայմանավորված է հեղուկացված բնական գազի մատակարարման կտրուկ աճով: