20/05/2020 13:45
Ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հիմքով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Էրեբունիի բաժին (Տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Արդեն տեղեկացրել ենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Մինչ պարետատունը ընդունել էր նրացից երեքին, որպեսզի լսեր պահանջները, ոստիկանությունը դրսում սպասողներին բերման ենթարկեց։
«Մեր պահանջները չի կատարվում, սոցիալական հեռավորություն չեն պահում։ Ոստիկանը հինգ հարյուր անգամ չի ասելու», - ասել էր ոստիկանության աշխատողը։
Կառավարության դիմաց են եկել ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը։