21/05/2020 12:07
Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հոգու թոքերի շնչառական ապարատ է միացված. Նախարար
Մեկ օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսի 1751 թեստ կատարել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեկ ամիս առաջ, երբ պլանավորել էինք բարձրացնել օրական թեսատվորումների թիվը, այդ նշաձողը օրական 1000 էր, բայց այս պահին հասել ենք 1751 թեստավորման։ Ընդհանուր հետազոտության թիվը 45 822 է», - ասաց նախարարը։
Նա նկատեց, որ այս պահին վարակվածներից 135-ը գտնվում է ծանր վիճակում, 63-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ թոքերի շնչառական ապարատ միացված է 15 քաղաքացու։
Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5606 դեպք, մահացել է 70 մարդ, փաստացի բուժվում է 2928 մարդ: